Բարի գալուստ «Առաջին անգամ ընտրող» ինտերակտիվ կրթական հարթակ
«Ժողովրդավարական քաղաքացիության ուսուցում. առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագիրը նպատակ ունի երիտասարդ սերնդին տեղեկություններ փոխանցել ընտրական համակարգերի, ընտրողների իրավունքների և պարտականությունների, այդ գործընթացում պետական հաստատությունների գործառույթների մասին: Ծրագրով նախատեսվում է ինչպես տեսական գիտելիքի փոխանցում, այնպես էլ գործնական պարապմունքների անցկացում` ավագ դպրոցում սովորողներին ընտրական գործընթացին մասնակցելու առաջին հմտությունները դեռևս դպրոցում ձեռքբերելու հնարավորություն ընձեռելու նպատակով:
«Առաջին անգամ ընտրող» ուղեցույցը և կայքում զետեղված վարժություններն ու գործնական թեստերն աշակերտներին կօգնեն օգտագործել ձեռքբերված գիտելիքն ու խուսափել սխալներից առաջիկա ընտրություններում քվեարկելու ժամանակ:
«Ժողովրդավարական քաղաքացիության ուսուցում. առաջին անգամ ընտրող» ծրագիրն իրականացնում է Քաղաքական դասընթացների երևանյան դպրոցը՝ Հայաստանի Հանրապետության կրթության ու գիտության նախարարության հետ համագործակցությամբ:
«Ժողովրդավարական քաղաքացիության ուսուցում. առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագիրը «Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում ընտրությունների նախապատրաստման և մոնիտորինգի գործընթացներում. ընտրություններ բոլորի համար» ծրագրի բաղադրիչն է:
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: