ftv.ysps.am
«ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ. ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ԸՆՏՐՈՂ» ԻՐԱԶԵԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ



«Ժողովրդավարական քաղաքացիության ուսուցում. առաջին անգամ ընտրող» ծրագիրը միտված է նպաստել ժողովրդավարական համակարգերի և ընթացակարգերի նշանակության, ինչպես նաև ազատ և արդար ընտրությունների կարևորության մասին իրազեկվածության աստիճանի բարձրացմանը:

Ծրագիրն աջակցելու է քաղաքականորեն հասուն և իրազեկված քաղաքացիական ընտրազանգվածի ձևավորմանը: Քայլեր են ձեռնարկվելու նաև առաջին անգամ ընտրողներին՝ ընտրական գործընթացին մասնակցելով, իրենց իրավունքները գործադրելը խրախուսելու ուղղությամբ:

Ծրագրի կարգախոսն է՝ ՔՈ ՁԱՅՆԸ ԿԱՐԵՎՈՐ Է

Որոշ մանրամասներ «Ժողովրդավարական քաղաքացիության ուսուցում. առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագրի մասին


Ծրագրի հաջող ընթացքն ապահովելու նպատակով միջոցառումները կիրականացվեն կասկադային ուսուցման մեթոդով:

50 ավագ դպրոցի 50 մանկավարժ կմասնակցի վերապատրաստողների երկօրյա դասընթացի, որի ընթացքում նրանց գիտելիք կփոխանցվի ժողովրդավարության, մարդու իրավունքների, իրավական պետության, ընտրական և քվեարկության ընթացակարգերի մասին: Այս, ինչպես նաև ժողովրդավարության և ընտրությունների թեմայով դերախաղերի վերաբերյալ տեղեկատվությունը վերապատրաստողները մանկավարժներին կփոխանցեն ներդպրոցական վերապատրաստումների հաջորդելիք փուլում:

50 դպրոցների 500 մանկավարժի՝ (յուրաքանչյուր ավագ դպրոցից 10-ական ներկայացուցիչ) աշակերտների քաղաքացիական կրթությունը բարձր չափանիշներով և ժամանակակից մեթոդներով կազմակերպելու գիտելիք ու տեղեկատվություն կփոխանցվի: Ուսուցիչների համար կկազմակերպվեն հատուկ դասընթացներ, թե ինչպես է պետք ընտրությունների թեմայով դերախաղեր անցկացնել աշակերտների հետ:

Մասնակից 50 ավագ դպրոցի 7500 աշակերտ կմասնակցի ժողովրդավարության, մարդու իրավունքների, ընտրական համակարգերի, քաղաքացու իրավունքներին ու պարտականություններին նվիրված դասընթացների և դերախաղերի: Նրանք դպրոցներում կմասնակցեն ընտրական գործընթացներում իրենց քաղաքացիական իրավունքները գործադրելն ուսուցանող դերախաղերի:

«Ժողովրդավարական քաղաքացիության ուսուցում. առաջին անգամ ընտրող» իրազեկման ծրագիրը «Ընտրություններ բոլորի համար 2021- տեղական դիտորդություն և քաղաքացիական հասարակության կողմից քաղաքացիների իրավազորում» ծրագրի բաղադրիչն է:

Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից: